Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Ռաջիկ Նիժնեվարտովսկին

Մերձմոսկովյան շրջանում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Ռաջիդին Միխրալիևին, որն առավել հայտնի է Ռաջիկ Նիժնեվարտովսկի մականունով:

Ինչպես հաղորդում է «Москва» գործակալությունը, տեղեկությունը հաստատել է ՌԴ ներքին գործերի նախարարության տարածքային վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան:

Վերջինս պատմել է, որ ոստիկանները քրեական հեղինակության մոտ գտել են հերոին տեսակի թմրանյութ, այն կազմել է մոտ 4 գրամ:

«Բացի դրանից, իրավախախտը ծրագրում էր Մերձմոսկովյան շրջանի տարածքում կազմակերպել քրեական աշխարհի հեղինակությունների հավաք», — ասել է Պետրովան:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով